Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեւանի զարգացման 2011 թվականի ծրագրի համաձայն` այս տարի նախատեսվում էր սկսել Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտքի (Աբովյան - Սայաթ-Նովա խաչմերուկում) շինարարությունը:
Նշված տեղանքն այն վայրն է, որտեղ այս օրերին ինտեսիվ կերպով վեր են խոյանում Սբ Աննա եկեղեցին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի երեւանյան նստավայրի շենքը:
«Երկիր»-ի տեղեկություններով` փորձագիտական խումբը հսկայածավալ աշխատանքներ է կատարել մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտքի թունելի աշխատանքների հետ կապված, կազմվել են նախագծահաշվարկային փաստաթղթերը: Իսկ երբ քաղաքային իշխանությունները մետրոյի կայարանի մուտքի համար նախատեսված տարածքը հանձնեցին Մայր Աթոռին` կառուցապատման համար, փորձագիտական խումբն առաջարկեց, որ կայարանի մուտքն անցնի եկեղեցու տակով:
Ինչեւէ, այս օրերին կառուցվում է Սբ Աննա եկեղեցին, որի հաստ հիմքերի վրա արդեն մի քանի շաբաթից պատրաստ կլինի առաջին հարկը, իսկ «Երիտասարդական»-ի երկրորդ մուտքի` այդ տեղում կառուցման մասին խոսելն արդեն անիմաստ է:
Ի դեպ, դեռ 2009 թվականին Երեւանի մետրոպոլիտենը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից ստացել է 15 մլն եվրո` ռազմավարական այդ կառույցի բարելավման համար, որում նախատեսված էին նաեւ «Երիտասարդական»-ի երկրորդ մուտքի կառուցման գումարները: