|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ընդդիմությունը թեեւ տվյալ պահին հայտարարում է, թե իշխանությունների հետ երկխոսելու միակ թեման արտահերթ ընտրություններն են, սակայն դա այդպես չէ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը: «Էդտեղ բանակցելու բան չկա: Ընդդիմությունն ասում է` գնացեք արտահերթ ընտրությունների, իշխանությունն ասում է` չէ: Պրծան բանակցությունները: Իսկ եթե բանակցություններ կան, ապա ուրիշ բանի շուրջ են»,- նշեց նա:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` իշխանությունն ունի մեկ նպատակ` հավասարակշռել հասարակության քաղաքական-հոգեբանական բեւեռացումները, հարթել սուր անկյունները եւ ստեղծել ներդաշնակ հասարակություն:
Իսկ ահա ընդդիմության նպատակներն այլ են: Պատգամավորի խոսքերով` ընդդիմությունը հասկացել է, որ ո'չ ընտրությունների, ո'չ էլ զանգվածային անհնազանդության ակցիաներ կազմակերպելու միջոցով իշխանության չի գա: Եվ ցանկանում է ամրապնդել իր ազդեցությունը հասարակության շրջանում եւ իշխանության` որոշումներ կայացնելու մեխանիզմի վրա: