Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ձայների` 43 կողմ եւ 1 դեմ հարաբերակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց բանաձեւ, ըստ որի` Թուրքիան պարտավոր է վերադարձնել հայերին, հույներին, ասորիներին եւ այլ քրիստոնեական համայնքների պատկանող եկեղեցիները եւ դադարեցնել ճնշում գործադրել կրոնական փոքրամասնությունների վրա. տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այդ կապակցությամբ ասել է. «Սա մեծ հաղթանակ է կրոնական ազատության համար եւ քայլ առաջ դեպի քրիստոնեական եկեղեցիների իրավացի վերադարձը, որոնք Թուրքիան զավթել էր: Հայոց, հունաց եւ ասորիների Ցեղասպանությունից հետո` 96 տարի շարունակ Թուրքիայի կառավարությունը ավերել եւ առեւանգել էր այդ ազգերի սրբավայրերը. այսօր Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային` վերադարձնել դրանք»:
Լսումների ժամանակ քննարկվող բանաձեւի համահեղինակ, կոնգրեսական Հովարդ Բեռրմանը հայտարարել է, որ Թուրքիայում քրիստոնյաները հնարավորություն չունեն իրենց կրոնը դավանելու եւ պահանջել է, որ Թուրքիան նախ կրոնական ազատություններ ապահովի փոքրամասնությունների համար, ապա փոխհատուցում տրամադրի նրանց՝ ավերված եկեղեցիների համար:
«Քրիստոնյաները Թուրքիայում պետք է հավասարապես ազատ լինեն եւ օգտվեն բոլոր առավելություններից, որ նրանք ունեն ԱՄՆ-ում»,- ասել է կոնգրեսականը:
U.S. House Foreign Affairs Committee Calls on Turkey to Return Christian Churches from Armenian National Committee on Vimeo.