|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Լույս է տեսել բանաստեղծ և թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանի «Մայրիներուն ծիածանը»` լիբանանյան արդի բանաստեղծության անթոլոգիան: Գրքում ներառված են լիբանանաբնակ 7 ժամանակակից գրողների բանասեղծություններ:
Ազգությամբ արաբ հեղինակները ներկայացնում են 20-րդ դարի լիբանանյան արդի պոեզիան, որը, չնայած կրում է եվրոպական գրականության ազդեցությունը, սակայն ներկայացնում է հեղինակների ստեղծագործության ուրույն դեմքը:
Ս. Կիրակոսյանը նշեց, որ 7 բանաստեղծներից մեկը դավանում է իսլամ, իսկ մնացածը` քրիստոնեություն: «Պոեզիան և բանաստեղծական միստիցիզմը Արևելքում է, իսկ Արևմուտքը տրամաբանության աշխարհն է. գրքում միավորված են այդ երկուսը»,- ավելացրեց հեղինակը:
Գիրքը հեղինակի 5 տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն է: