Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը գործի է անցել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը առանձին հայտարարություններով հայտարարել է, որ գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Սիրիայում՝ ԴԱԵՇ-ի եւ Իրաքում՝ իսրայելական թիրախներին՝ ի պատասխան ահաբեկչական վերջին հանցագործությունների։ Իրաքի Էրբիլ քաղաքում թիրախ են դարձել իրաքյան Քրդստանի վարչական կենտրոնում գտնվող ամերիկյան հյուպատոսարանին մոտակա 8 օբյեկտ։ Իրանական «Tasnim» գործակալությունը, վկայակոչելով ԻՀՊԿ տարածած հայտարարությունը՝ հաղորդում է, որ ոչնչացվել է Իսրայելի հատուկ ծառայության՝ «Մոսադ»-ի՝ Էրբիլում տեղակայված կենտրոնակայանը, որտեղ, իրանական կողմի պնդմամբ, ահաբեկչական հարձակումներ են պլանավորվել։ «Tasnim»-ը նաեւ կադրեր է հրապարակել այս գործողություններից։
ԻՀՊԿ-ն նաեւ հայտնաբերել Իրանի Քերման քաղաքում ահաբեկչական վերջին հանցագործությունների հետ կապված հիմնական տարրերը, մասնավորապես ԴԱԵՇ խմբավորման հրամանատարական շտաբները Սիրիայի օկուպացված տարածքներում եւ ոչնչացրել դրանք՝ արձակելով մի շարք բալիստիկ հրթիռներ։
Այս ամենին ավելացնենք նաեւ Գազայում շարունակվող հակամարտությունը, Կարմիր ծովում ամերիկյան երկրորդ հարձակման կասեցումը եւ Եմենի հութիների հարձակումը ամերիկյան նավի վրա։