|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը կիրակի հեռախոսազրույցում քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած գրավոր հայտարարության մեջ. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երկու երկրների արտգործնախարարները «քննարկել են Իսրայելի, Հորդանանի արևմտյան ափի և Գազայի հատվածում շարունակվող բռնությունների հետ կապված իրենց համատեղ մտահոգությունները, ինչպես նաև տարածաշրջանում գործընկերների հետ իրենց հարաբերությունները՝ խաղաղության հասնելու համար»:
«Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Լե Դրիանը խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համագործակցության մասին և շեշտել Լեռնային Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- ասել է ամերիկացի դիվանագետը: