կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 13:52
Հասարակություն

Ինչո՞ւ քաղաքապետարանը Լենինգրադյան և Իսակով փողոցները միացնող փողոցը Մոնթեի անունով չի անվանակոչում. բացատրում է փոխքաղաքապետը

Ինչո՞ւ քաղաքապետարանը Լենինգրադյան և Իսակով փողոցները միացնող փողոցը Մոնթեի անունով չի անվանակոչում. բացատրում է փոխքաղաքապետը

Երևանի ավագանու`  հոկտեմբերի 29-ի նիստի հարցուպատասխանի ժամանակ «Բարև Երևան»-ի կողմից հնչեցվեց այն հարցը, թե քաղաքացիական նախաձեռնություն է եղել Լենինգրադյան և Իսակով փողոցներն իրար միացնող նոր փողոցն անվանակոչել Մոնթեի անունով, ո՞րն է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումն այս առաջարկի վերաբերյալ:

 

Ներկայացնում եմ փոխքաղաքապետ պարոն Արեյանի պատասխանը, որը դրված է yerevan.am կայքում:

 


«Մոնթե Մելքոնյանի մասին որևէ բառ ավելացնել, ինչպես ինքը կա հայ ժողովրդի գիտակցության մեջ, կարիք չկա։ Մեր ազգային հերոսն է, մեր հպարտությունն է, մեր պարծանքն է, մեր հեռանկարն է` իր կերպարով։

 

Այսօր Մոնթե Մելքոնյանի անվամբ գործում է հանրակրթական դպրոց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Մաշտոցի 52
հասցեում` նախկին սփյուռքահայերի հյուրատան դիմաց, շատ գեղեցիկ հուշարձան է տեղադրված, խաչքար` Մոնթեի հիշատակին, վարչական շրջանի կողմից կա մշտական հոգածություն և խնամք։ «Հաղթանակ» զբոսայգում Մոնթեի կիսանդրին է դրված։

 

Ակնարկներս թող չթվա, որ այսքան արել ենք, հերիք է, ո´չ, անսպառ և միշտ հավիտենապես մեր հարգանքը պիտի մատուցենք Մոնթե Մելքոնյանի հանդեպ` երբեք չբավարարվելով, մեր հարգանքն ինչ-որ չափի մեջ դնելով, բայց ինչ վերաբերում է կոնկրետ փողոցին, կրկնում եմ.  ամենևին քաղաքապետը և իր աշխատակազմի որևէ անձ չունի մտադրություն, թե Մոնթեն արժանի չէ, ներողություն, որ բավարար է եղածը, ո՛չ այդպես չէ։

 

Մեր հակումները, մեր տրամադրվածությունը, մեր գնահատականը շատ ավելին են, շատ ու շատ… Մոնթեն շատ ավելիին է արժանի, բայց կոնկրետ Ձեր հարցը՝ այդ փողոցի հետ կապված, երկու պարզաբանում, խնդրում եմ. ես թվարկեցի, որտեղ է խաչքարը, թվարկեցի, 16 որտեղ է կիսանդրին, թվարկեցի դպրոց, որը մոտ 600-700 աշակերտ ունի, դա նշանակում է 600 ընտանիք բազմապատկի միջին վիճակագրական թիվը 4-ով, այդքան մարդ ամեն օր հաղորդակից են հոգեպես, մտքով, աչքով Մոնթեի կերպարին, ավելին, ինչու եմ աչքով ասում, նաև որովհետև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախաձեռնությամբ այդտեղ տեղադրվել է նաև շատ գեղեցիկ կիսանդրի։ «Հաղթանակի» զբոսայգի այցելողը մշտապես ակնբախ հանդիպում է Մոնթեին` խաչքարի մոտով անցնելով:

 

Այսինքն՝ անվանակոչությունը նաև միտված է մեկ նպատակի` հասարակության շփումն այդ ամենին, հասարակության ընկալումն այդ ամենին: Այդ առումով, Իսակով-Լենինգրադյան փողոցի երկու հատվածները կառուցապատման ենթակա չեն, հասցե չեն ունենալու, մինչդեռ փողոցի անվանակոչությունը, անձնագրում այդ հասցեն նշելը մարդու հաղորդակցության խողովակ է այդ անունի, այդ կերպարի հետ։ Որտե՞ղ ես ապրում՝ այս ինչ փողոցում։  Դալմային հարող հատվածը չի կառուցապատվելու երբեք, սա համարվում է անտառային ֆոնդի հող, Իսակովի պողոտայի կամրջի եզրից մինչև Լենինգրադյան փողոցին հարող նորակառույց ուղետարը, չի կառուցապատվելու։

 

Անտառային ֆոնդի հող է,  մեկընդմիշտ հանձնված է այգեգործության համար, սա մեկ, այսինքն, այդտեղ հասցե չիլինելու։ Աջակողմյան հատվածը. բավականին հեռու ճանապարհից կա կառուցապատման գոտի, որն իր հասցեով կտեղավորվի Ծիծեռնակաբերդի խճուղու և Լենինգրադյան փողոցների տակ այնպես, ինչպես Լենինգրադյան փողոցի հատվածի կառուցապատված հատվածը կոտորակներով Լենինգրադյան է հասցեավորվում։ Այդ փողոցի վրա հասցեներ չեն լինելու, անձնագրով և անունով շփում, այդ մայրուղին դատարկ երկկողմանի չի հանգեցնելու Մոնթեի անունը հաղորդակից դարձնելու մարդկանց։

 

Երկրորդ հիմնավորումս. ճանապարհն ավարտված չէ։ Գլխավոր հատակագծով այդ ճանապարհն ունի շարունակություն, այն պետք է Իսակովի կամրջից ունենա շարունակություն Հրազդան կիրճ, վերականգնողական կենտրոնը որ կա, կիրճին առափնյա հատվածում, Երևանյան լճից վերև, դրան հարող հատվածով 100մ թռիչքով հատելու է Հրազդան կիրճը, անցնելու է դեպի Կոմիտասի անվան զբոսայգու ներքևի հատված,  Կաշեգործների փողոցը հատելով՝ դուրս է գալիս Արշակունյաց փողոց՝ ձևավորելու ստորգետնյա նոր հանգույց և անցում։

 

Այդ դեպքում նոր ավարտական կլինի ամբողջ մայրուղին, որը գլխավոր հատակագծով այդպես էլ անվանված է շրջանցող մայրուղի, որի
մեկ հատվածի անունը մենք դրեցինք պայմանականորեն Իսակով-Լենինգրադյան, մինչդեռ դա Աշտարակի խճուղի դուրս բերող ճանապարհի տրամաբանության մեջ է,  շարունակություն կստանա, կստանա ավարտ։ Ահա մեր պատճառաբանությունը և հիմնավորումը, կրկնում ենք, բարոյական առումով որևէ բան չունենալով Մոնթե Մելքոնյան  անվան հանդեպ, այսքանը»:

 

«Բարև Երևան»-ը ընդունեց այս հիմնավորումը: