|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Եգիպտոսի Ռազմական խորհրդին` նպատակ ունենալով հուլիսի 25-ին այցելել Գազայի հատված:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զամանը», Էրդողանի խնդրանքը դրական արձագանք է ստացել:
Մինչդեռ, ըստ պաղեստինյան «Մաան» գործակալության, Իսրայելը Թուրքիայի այդ քայլը որակվում է որպես աջակցություն ՀԱՄԱՍ-ին: Եգիպտոսի իշխանությունների հետ կապնվելու` Իսրայելի բոլոր փորձերն անպատասխան են մնացել: Իսկ Գազայի հատվածի պաշտոնական անձինք նշել են, որ Էրդողանի այցի մասին տեղեկություններ չունեն:
Վերլուծաբանների կարծիքով` Էրդողանի այցը Գազայի հատված կարող է ավելի վատացնել Իսրայել-Թուրքիա` առանց այդ էլ բարդ հարաբերությունները: