Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ արգելափակել է ողջ մարդասիրական օգնության մուտքը Գազա, քանի որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի համաձայնագրի առաջին փուլն ավարտվել է:
Վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը մինչև այս պահը հրաժարվում է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիտկոֆի առաջարկած հրադադարի ռեժիմի ժամանակավոր երկարաձգումը։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այս քայլն անվանել է «էժանագին շանտաժ» և «հեղաշրջում» հրադադարի համաձայնագրում և կոչ է արել միջնորդներին ստիպել Իսրայելին վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները, հաղորդում է BBC News-ը։
Պաղեստինյան խմբավորումը ցանկանում է, որ համաձայնագրի երկրորդ փուլը շարունակվի սկզբնական պայմանավորվածություններին համապատասխան, ներառյալ պատանդների և պաղեստինցի գերիների ազատ արձակումը և իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայից:
ՀԱՄԱՍ-ը ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ չի համաձայնի առաջին փուլի երկարաձգմանը առանց ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդների երաշխիքների, որ երկրորդ փուլն ի վերջո տեղի կունենա:
Երեկ ուշ երեկոյան Նաթանյահուի վարչակազմը հայտնել է, որ Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկին՝ հրադադարը մոտ վեց շաբաթով երկարաձգել մահմեդական Ռամադանի և հրեական Պեսախի ժամանակ:
Եթե այս ժամկետից հետո բանակցությունները մտնեն փակուղի, Իսրայելն իրեն իրավունք է վերապահում վերսկսել պատերազմը։ ԱՄՆ բանագնաց Ուիտկոֆն իր առաջարկը չի հրապարակել։
Ըստ Իսրայելի, այն կսկսվի ողջ մնացած և մահացած պատանդների կեսի ազատ արձակմամբ:
Նաթանյահուի գրասենյակից հայտնել են, որ Իսրայելն անհապաղ բանակցություններ կսկսի, եթե ՀԱՄԱՍ-ը փոխի իր դիրքորոշումը 6 շաբաթով հրադադարը երկարաձգելու վերաբերյալ: