կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-15 14:44
Մշակույթ

Յուրաքանչյուրը պայքարում է իր ներսում եղած դևերի դեմ

Յուրաքանչյուրը պայքարում է իր ներսում եղած դևերի դեմ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ներկայացված են նաև Օլիվիե Կուսմակի «Ցավի զավակը» և Պարկ Չուն-Բումի «Մուսանյան նոթեր» ֆիլմերը: Վերջինիս գլխավոր հերոսը, Հյուսիսային Կորեայից գալով Հարավային Կորեա, փորձում է երջանիկ կյանք գտնել, սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում. նրան ուրախացնում է միայն եկեղեցին: Ինչպես նշեց Պարկը, ֆիլմը ոչ միայն Կորեայի փախստականների, այլև աշխարհի աղքատ մարդկանց մասին է: Պարկը, ով Լի Չանգ Դոյի աշակերտն է, տեղեկացրեց, որ Չանգը հայկական ֆիլմերը համարում է տաք և ուրախ:

Ռեժիսոր Կուսմակը համարում է, որ իր «Ցավի զավակը» ֆիլմի թեման միշտ էլ առկա է, քանի որ մարդիկ օգտագործում են միմյանց. «Չկան բարի և չար մարդիկ, յուրաքանչյուրը պայքարում է իր ներսում եղած դևերի դեմ»:

Հարցին, թե արդյո՞ք ռեժիսորը նույնպես չի օգտագործում իր դերասաններին, Կուսմակը պատասխանեց. «Ես չեմ օգտագործում նրանց, քանի որ մենք աշխատում ենք մեր նպատակին հասնելու համար»: