Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր, ԱԺ-ում նոր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ բանակը պետք է դառնա Հայաստանի տնտեսական զարգացման եւ ինովացիաների առաջատարը:
«Երկրին անհրաժեշտ են ռազմական արվեստի եւ գիտության ոլորտում կատարելագործված զինված ուժեր: Անհրաժեշտ է պաշտպանական համակարգ, որը կվայելի հանրության վստահությունը»,- հայտարարել է Սարգսյանը:
«Յուրաքանչյուրը պետք է պատկերացնի, թե ինչպես է օգնում երկրի պաշտպանունակությանը: Մեր խնդիրն է այդ գաղափարախոսությունը յուրաքանչյուր հային հասցնելը: Մենք միայն այդպես կկարողանանք պաշտպանությունը արդյունավետ ներդնել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ»,- հայտարարել է նա:
Զինված ուժերում պետք է երաշխավորել մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պահպանումը, հավելել է նախարարը:
Բանակն է պահպանում երկրի խաղաղությունն ու անվտանգությունը: Բայց այդ նպատակների համար մեծ միջոցներ են ծախսվում: Հարկավոր է կառավարման այնպիսի մշակույթ ստեղծել, որը թույլ կտա ոչ միայն սպառել, այլ նաեւ դառնալ երկրի զարգացման առաջատարը:
ArmHiTec-ի վերջին ցուցահանդեսը ցույց տվեց, որ բանակը կարող է դառնալ էլեկտրոնիկայի, օպտիկայի, կիբերնետիկայի առաջատար մշակող եւ պատվիրատու, հայտարարել է Սարգսյանը: «Մենք կարող ենք ոչ միայն սպառազինությունն արդիականացնել եւ մեծացնել մեր զինծառայողների անվտանգությունը, այլ նաեւ կրկնակի եւ խաղաղ նշանակության ապրանքների արտադրության համար պայմաններ ստեղծել՝ պատվերներ նեգրավելու նպատակով»,- հավելել է նա: