Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որ ես չընտրվեցի վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը`անդրադառնալով իր` ՔՊ վարչության անդամ չընտրվելուն: Նա միաժամանակ շեշտեց, որ իր չընտրման պատճառը վարչության ներսում խմորումներ են:
«Սասուն Միքայելյանին երբեք չի զարմացրել վարչության անդամ լինել կամ չլինելը: Բնական ա` ինչ ձայն չեն տվել, թաքցնելու բան ա՞, արդարանամ, ասեմ, չէ` ձայն տվի՞ն: Միգուցե ինչ-որ խմորումներ են գնացել, ինչ-որ մարդիկ թիմեր են ձևավորել ներսում` որոշակի անձինք: Դրա համար այս սենց եղավ, բայց այսօր Սասուն Միքայելյանին երբեք չի խանգարի, որ իր գործը, որպես ՔՊ անդամ, շարունակի: Պլյուս դրան` Սասուն Միքայելյանի օրոք ՔՊ-ն հաղթանակ ա տարել: Սասուն Միքայելյանը եղել ա էդ կուսակցության ղեկավարը 2.5 տարի և ավելի: Ոնց որ ասում ` էսօր որ ես չընտրվեցի վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ»,- նշեց նա:
Խոսելով մանդատը վայր դնելու`լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների մասին` Միքայելյանն ասաց, որի ինքը չգիտի, թե դա ում երազանքն է, որ մանդատը վայր դնեմ: Պատգամավորի խոսքով` իրեն ընտրել է ժողովուրդը, ու ինքը պատասխանատու է նրանց առաջ։
«Մանդատն ինձ տվել է ժողովուրդը, ես երկար տարիներ ծառայել եմ էս ժողովրդին, և այս նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է երևի, որ արդար ընտրություններ է գնացել, և ես գրեթե 32 հազար ձայն եմ հավաքել։ Ես այդ ժողովրդի առաջ եմ պատասխանատու, ոչ թե ինչ-որ խաղերի կամ նրանց, ովքեր ինձ չեն ընտրել, որ ես խռովեմ, նեղանամ։ Ես խռովող տղա չեմ։ Ես իմ գործն արել եմ, անում եմ, ավելի եմ անելու»,- հայտարարեց Միքայելյանը։
Հարցին` ինչու ինքը մինչ օրս ԱԺ նիստերին չի մասնակցել, պատասխանեց, որ առողջական խնդիրներ կային: «Գումարած դրան էլ` ցանկանում էի, որ հանդարտվի իրավիճակն ու ամեն ինչ պարզ լինի»,- նշեց պատգամավորը։
Միքայելյանն այսօր նաև հերքեց այն տեղեկությունները, թե ՔՊ համագումարում իր ելույթի ժամանակ ներկաներից շատերը ցուցադրաբար լքել են դահլիճը. «Նման բան չի եղել: Գնացել են ծխելու, ես պարզել եմ»,- ասաց նա: