Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 15-ին` ՀՀ Ազգային ժողովում կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ, պարզ դարձավ, որ Գորիս-Կապան ճանապարհին իրանական մեքենաներից հարկահավաքն իր պատճառներն ուներ: Ինչպես պարզվեց, 2020-ի պատերազմի ավարտից հետո, երբ բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, Նիկոլ Փաշինյանը մոռացավ համաձայնության գալ իրանական տրանսպորտային միջոցների ազատ ելումուտի մասին, հայ-իրանական տրանսպորտային արտերիայի անխափան աշխատանքի վերաբերյալ:
Ձեր ուշադրությունը ուզում ենq հրավիրել այն բանի վրա, որ Փաշինյանը չմոռացավ այս ճանապարհը հանձնել Ադրբեջանին՝ բանավոր համաձայնելով, որ հայկական մեքենաներն անարգել կանցնեն այս ճանապարհով, և այս հարցի շուրջ նա նույնիսկ չի կարողացել գրավոր եռակողմ համաձայնություն ձեռք բերել: Ինչ վերաբերում է իրանական մեքենաներին, ապա նրա մտքով անգամ չէր անցնում համաձայնության գալ ադրբեջանցիների հետ:
Սովորաբար, նման ցածր մակարդակի բանակցողը կարող է լինել միայն աֆեկտի տակ, քանի որ ոչ մի նորմալ քաղաքական գործիչ, հատկապես` պետության ղեկավարը, չէր «ստորագրի» նման բանավոր համաձայնությունների տակ: Սակայն այս փաստը ամոթալի է ոչ միայն Փաշինյանի, այլեւ հայ հասարակության համար: Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հույս ունենալ, որ հայ ժողովրդին կհարգի գոնե մեկ` քիչ թե շատ լուրջ երկիր:
Այս փաստը ցույց է տալիս նաև, թե ինչպիսի փնթի հասարակական տրամադրություններ են այսօր տիրում Հայաստանում: Այն ժողովուրդը, որը զրկված է տարրական ինքնապահպանման բնազդից, չի կարող լուրջ ակնկալիքներ ունենալ այլ երկրներից իր անվտանգությունն ապահովելու առումով, քանի որ դա հակասում է նույնիսկ բնության օրենքներին:
Իրականում, սա է պատճառը, որ մենք ստիպված եղանք անցնել 1915 թվականի Ցեղասպանության միջով, այնուհետև անցնել հսկայական թվով տարածքների կորստի ճանապարհով:
Սա՛ է իրականությունը։