|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Եթե մի երկրում հաղթողներն ու ստեղծողները գերության մեջ են կամ բանտերում, իսկ ժողովորդը լուռ ու անհաղորդ է նրանց ճակատագրի հանդեպ, ուրեմն այդ երկրում ինչ-որ բան այն չէ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Եթե մի երկրում պարտվածներն ու հայրենաքանդները կյանք են վայելում ազատության մեջ, իսկ ժողովուրդն անտարբեր է նրանց կողմից կատարած ու կատարվող ազգադավ հանցագործությունների հանդեպ, տակավին այդ երկրում ինչ-որ բան այն չէ...
Եվ, վերջապես, եթե հաղթողներին ու ստեղծողներին դատում են պարտվողներն ու հայրենաքանդները, և ժողովուրդը շարունակում է լռել ու անտարբեր մնալ այդ իրականության հանդեպ, ուրեմն ամեն բան անհույս կորսված է...
...Երանի սխալված լինեմ...
Լուսանկարում երբեմնի հպարտ ու աշխույժ Ստեփանակերտն է՝ հաղթողների և ստեղծողների ժամանակներում...»։