Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վրաստանը չեզոք դիրքորոշում է ցուցաբերում Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, ինչը ցավալի է:
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Վրաստանի հայ համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանը՝ ներկայացնելով Վրաստանի դիրքորոշումն Արցախի շրջափակման օրվանից ի վեր։
«Այն օրվանից, երբ սկսվեց Արցախի շրջափակումը, մենք առաջիններից էինք, որ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա կազմակերպեցինք ու ուշադրություն գրավեցինք: Բայց, Վրաստանում ո՛չ ընդիմադիր, ո՛չ իշխանական լրատվամիջոցները չլուսաբանեցին Արցախում տեղի ունեցող ցեղասպան գործողությունները, լռություն է: Միայն երկու-երեք լրատվականններ էին, որ երբեմն անդրադարձ էին կատարում»,-ասել է նա:
Միրզոյանը ներկայացրել է նաև, թե որն է իրենց հիմնական նպատակը և որ դեպքում կդադարեցնեն բողոքի ակցիաները:
«Մեր հիմնական նպատակն այն է, որ վրաց հասարակությունը տեղեկացված լինի այս ամենի մասին, քանի որ Ադրբեջանը շատ ակտիվ աշխատանք է տարել այս տասնյակ տարիների ընթացքում և վրաց հասարակությանը շեղել է Արցախի հիմնական խնդրից: Մենք անընդհատ նամակներ ենք ուղարկում լրատվականներին, բայց ցավոք, նրանցից արձագանք չենք ստանում: Բայց մենք պայքարելու ենք ու չենք ընդունելու այս իրավիճակը, որ դրդում են մեզ ընդունել: Մենք շարունակելու ենք պայքարը ու Արցախի շրջափակման մասին բարձրաձայնելու ենք այնքան, մինչև հասնենք հաջողության»,- եզրափակել է Միրզոյանը: