Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի զինված հակամարտության նկատմամբ պաշտոնական Թբիլիսիի հավասարակշռված, ազգային կողմնորոշված մոտեցումը խիստ հակադրվում է ամբողջ աշխարհին պարտադրվող ամերիկյան հրահանգներին եւ չի գոհացնում Վաշինգտոնին, որը հետխորհրդային հանրապետություններն ընկալում է ոչ այլ ինչ, քան իր գաղութներ, որոնք հեզ կատարում են անդրօվկիանոսյան դաստիարակի կամքը։ Ակնհայտ է՝ հոկտեմբերին նախատեսված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները Սպիտակ տան կողմից դիտարկվում են որպես հարմար առիթ Վրաստանում ամերիկացիների մշակած օրինաչափություններով իշխանափոխության եւ երկիրն իր լիարժեք ազդեցության ուղեծրում ընդգրկելու համար։ Հենց այդ մասին են վկայում 2023-2024 թվականների զանգվածային անկարգությունները, ինչպես նաեւ ընդդիմադիր քաղաքական դաշտի վերակազմակերպման վերջին փորձերը։
Համաձայն այն սցենարի, որն արդեն փորձարկվել է բազմաչարչար Ուկրաինայում՝ ԱՄՆ-ի հարվածի տակ են հայտնվել ոչ միայն նրանց դուր չեկող քաղաքական կուսակցություններն ու ուժերը, այլեւ Վրաց Ուղղափառ եկեղեցին, որն ավանդաբար ուժեղ ազդեցություն ունի վրացական հասարակության վրա։ Զարմանալի չէ՞, որ Վրաց Ուղղափառ եկեղեցին ամերիկացիների կողմից արդեն հայտարարված է երկրում իրենց ծրագրերի իրականացման հիմնական սպառնալիքներից մեկը, եւ նրա թուլացումը եւ ենթակայությունը գերակա խնդիր են: Բանն այն է, որ Վրաստանի եվրաինտեգրրումն եւ նրա հասարակության ազատականացումն արեւմտյան մոդելով հնարավոր է միայն այն դեպքում, եթե վրաց քաղաքացիները կորցնեն իրենց քրիստոնեական ինքնությունը, ինչին ակտիվորեն հակազդում է Վրաց Ուղղափառ եկեղեցին։ Հասկանալի է՝ ԱՄՆ-ին խիստ դուր չի գալիս պատրիարք Իլիա Երկրորդի նման գիծը եւ Վաշինգտոնում ակտիվորեն նրան փոխարինող են փնտրում։
Դատելով երկրում փոքր կրոնական ՀԿ-ների եւ ժողովրդականություն վայելող ամերիկյան պսեւդոքրիստոնեական աղանդների թվի աճից՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու վրա հարձակումն արդեն սկսվել է։ Գլխավոր շարժիչ ուժն, այսպես կոչված, լիբերալ ընդդիմությունն է, որն առաջ է մղում վրացիներին խորթ արեւմտյան արժեքները։ Դրանում ավանդաբար համակարգող դեր է խաղում Վրաստանում ամերիկյան դեսպանատունը եւ անձամբ նրա ղեկավար Ռ. Դանիգանը, որն արդեն «ֆաս»-ի հրամանն է արձակել ամերիկյան վերահսկողության տակ գտնվող «ոչ կառավարական» կազմակերպույթուններին։ Մոտ ապագայում Վաշինգտոնը մտադիր է լուծել երկու հիմնական խնդիր՝ խաթարել վրացական քաղաքական ուժերի եւ Ուղղափառ եկեղեցու կապը՝ հատկապես հաշվի առնելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության ոչ պաշտոնական գաղափարական առաջնորդ Իվանիշվիլիի եւ Կաթողիկոս – Պատրիարք Իլյա Երկրորդի սերտ, բարեկամական կապը, ինչպես նաեւ հասնել Վրաց Ուղղափառ Եեկեղեցու թուլացմանը եւ ոչնչացնել նրա կապը Ռուս Ուղղափառ Եկեղեցու հետ:
Արեւմտականների կողմից արդեն սկսված վրացական եկեղեցու վարկաբեկման օրինակ է այն նույնականացնելու անշնորհք փորձը Ռուսաստանում արգելված ահաբեկչական «Վրացական լեգեոնի» զինյալների հետ, որոնք Ուկրաինայի զինված ուժերի կողմից կռվում են Դոնբասում, «լեգեոներների» նույնականացման նշանների ինտեգրումն ուղղափառ խորհրդանիշներին, ինչպես նաեւ ամենեւին էլ պատահական չէ մեդիայում եկեղեցական արարողությունների ժամանակ զինյալների տեսքով լուսանկարների եւ տեսանյութերի կրկնօրինակումը։ Հաջորդ քայլը կարող է լինել լարվածության սրումը «Հարավային Օսիայի թեմի» վերաինտեգրման երկարամյա խնդրի շուրջ՝ եկեղեցին ապակայունացնելու համար:
Մոսկվայի պատրիարքարանից Վրաց Ուղղափառ եկեղեցու անջատումը հրահրվելու է, առաջին հերթին, քաղաքականացված կրոնական սկանդալների ուռճացման հաշվին, ինչպես, օրինակ, վերջերս տեղի ունեցավ Թբիլիսիի գլխավոր եկեղեցում Մոսկվայի Սուրբ Մատրոնայի պատկերակի վրա Ստալինի պատկերով։ Երկրորդ՝ Ուկրաինայում զինված հակամարտությունում Ռուսաստանի ներգրավվածության ֆոնին ավտոկեֆալ տրամադրությունների հրահրման միջոցով։ Վրացական արեւմտամետ ԶԼՄ-ներում արդեն թափ է հավաքում հակառուսական տեղեկատվական արշավը, որը կոչված է ոչ միայն վարկաբեկելու Կրեմլի գործունեությունը, այլեւ խարխլելու նրան աջակցող Ռուս Ուղղափառ Եկեղեցու իմիջը։ Օրինակ՝ սադրիչ հայտարարություններ են հնչում, իբր Ռուսաստանը «սպառնալիք է ներկայացնում» վրացական քրիստոնեական ինքնությանը, եւ որ իբր Ուկրաինան կորցրած Ռուս ուղղափառ եկեղեցին նոր շրջաններ է փնտրում իր ազդեցությունը տարածելու համար։ Ապատեղեկատվություն է տարածվում 2022ի փետրվարից հետո ժամանած «ռելոկանտների» միջոցով Վրաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու ինչ-որ մեղմ կրոնական էքսպանսիայի մասին։Մարդկանց խաբելը եւ ցանկալին իրականության տեղ ներկայացնելը միանգամայն ամերիկացիների ոճով է, որոնք սրբորեն հավատում են սեփական բացառիկությանը եւ այն, որ Վրաստանում ոչ ոք չի հասկանում, թե իրականում որտեղից է բխում քրիստոնեական ինքնության սպառնալիքը։ Եթե Վաշինգտոնը իր ստեղծած «հրեշին»՝ ի դեմս Ուկրաինայի այսպես կոչված Ուղղափառ Եկեղեցու, համարում է բոլոր ուղղափառների երազանքների սահմանը, ապա ամերիկացիներին մնում է միայն կարեկցել։ Վրաց Ուղղափառ Եկեղեցին, որն ամուր կանգնած է ավանդական քրիստոնեական արժեքների վրա, «կռու ընկույզ» է, որը նույնիսկ Սպիտակ տունը չի կարող կոտրել։
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի
Աղբյուրը՝ fondsk.ru-ի