Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի վերագործարկումը հնարավոր է. կառավարությունում` Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերի համատեղ ասուլիսում, հայտարարեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Նա նշեց, որ այս հարցում կողմերից մեկն էլ Ռուսաստանն է, որի հետ Վրաստանի հարաբերություններում կային եւ մնում են մեծ խնդիրներ: Իվանիշվիլին նշեց, որ վրացական կողմը ջանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնել` չնայած բազմաթիվ հիմնախնդիրներին:
«Ինչպես գիտեք, տարածքների հետ կապված եւ այլ հարցեր շուտ չեն լուծվի, բայց երկաթուղային հաղորդակցության հետ կապված հարցերը, կարծում եմ, կլուծվեն ավելի արագ: Վրացական կողմն այս հարցի առնչությամբ երաշխավորում է, որ խնդիրներ չկան, ինչ մնում է ռուսական կողմի դիրքորոշմանը, մենք հույս ունենք, որ նրանք էլ շատ արագ կարձագանքեն այս հարցին»,- ասաց Վրաստանի վարչապետը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես արձագանքեց. «Մենք արձանագրել ենք, որ ջանքեր կգործադրենք, որպեսզի այդ երկաթուղին աշխատի` աշխատի արդյունավետ, մենք հետաքրքրված ենք, որ այս հարցը լուծում գտնի հնարավորինս արագ, եւ մենք ակտիվ դիրքորոշում կգրավենք այս հարցի կարգավորման ուղղությամբ»: