|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՆԱՏՕ-ի լիսաբոնյան վեհաժողովին մասնակցող վրացական պատվիրակության անդամները հյուրանոցում գինարբուք են կազմակերպել, որին հրավիրել են 80 պոռնիկների։ Այս մասին հայտնում է պորտուգալական Correio da Manha օրաթերթը։
Թերթի տվյալներով, երեկոյին միացել են նաև Հայաստանի պատվիրակության անդամները։ Աղմուկը խանգարել է հյուրանոցի հարևան համարում հանգրվանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Հրապարակումից դատելով՝ հենց նրա Սարկոզիի միջամտությունից հետո խնջույքն ընդհատվել է։
Վրաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանել այս միջադեպը: Հայտարարել է, թե այդ մասին տեղեկություններ չունի։ Միաժամանակ, ինչպես գրում է Georgia Times-ը, Վրաստանի փոխխոսնակ, ընդդիմության ներկայացուցիչ Լևան Վեփխվաձեի կարծիքով՝ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը հետաքննություն է պահանջում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն, իր հերթին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նման երեկույթին հայկական պատվիրակության մասնակցության մասին տեղեկատվությունը աբսուրդ է համարել։