Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ժողովրդական ասացվածքն ասում է․ «Արտը խախուտ, մահանեն՝ կարկուտ»։ Ինչո՞ւ հիշեցի սա, որովհետև կարդացի ԿԳՄՍ նախարարության ստորև հրապարակումն ու լեցուն հարցեր առաջացան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը։
«Մասնավորապես ասում եք․ «Ամփոփումը կկատարվի ու ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը»։ Ամփոփումը էլեկտրոնայի՞ն է լինելու, պատրա՞ստ եք այդ գործընթացին, թե՞ էլեկտրոնային մատյանների նման կիսատ պռատ գործընթաց է լինելու, իսկ ատեստատի մեջ ոչ ջնջում, ոչ սխալ չի կարելի թույլ տալ։ Ինչո՞ւմն է կայանում այդ հրատապությունը։ Վստա՞հ եք, որ մինչև մայիսի 25-ը ատեստատները կհանձնեք շրջանավարտներին այն դեպքում, երբ այդ գործընթացին նախորդում է հսկայական աշխատանք, որը հնարավոր չէ հեռավար անել։
Ասում եք․ «Բուհ ընդունվելու համար դիմորդը կհանձնի միայն մեկ հիմնական քննություն: Այն կանցկացվի հուլիսի առաջին տասնօրյակում»։ Նախարարը, կարծեմ, ասաց, որ բուհն է որոշելու, թե ինչ քննություն հանձնի դիմորդը»։
Անահիտ Բախշյանն առաջարկում է միանգամից ներդնել ընդունելության քննության այնպիսի հարցաշարային քննություն, որը պարունակի տվյալ բուհում սովորելու և մասնագետ դառնալու համար անհրաժեշտ տարբեր առարկաների հարցեր։ Համամասնությունը թող բուհը որոշի, գրել է երկարամյա մանկավարժը, բուհն ինքը թող կազմակերպի ընդունելության քննությունը, իսկ միայն մեկ քննությամբ ընդունել, նշանակում է բուհում կրթության և ապագա մասնագետի, առանց այդ էլ որոշներում շատ ցածր մակարդակը, որակը գցել։
«Հետո՞, կորոնավիրուսից հետո մեզ պետք չե՞ն որակյալ մասնագետներ։ Լավ ե՞ք քննարկել այս հարցերը», գրել է Անահիտ Բախշյանը եւ ամփոփել․ «Շատ մտահոգ եմ»։