Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերից 100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ «իԳործ» ծրագրի շրջանակում կներգրավվեն ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատանքներին: Այս մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել․
«Ուրախ ենք նրանց Հայաստանում ընդունելու եւ իրենց փորձն ի բարօրություն մեր երկրի ծառայեցնելու համար», գրել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաեւ տեղադրել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եռալեզու հաղորդագրությունը․
«Հարությունը Հարվարդի համալսարանից, Անահիտը Սորբոնից ու Ալինը Լիվերպուլից «իԳործ» ծրագրի հարցազրույցների փուլը հաղթահարելուց հետո կհամալրեն ՀՀ արդարադատության նախարարության շարքերը: Նրանց պես աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած 100 սփյուռքահայ մասնագետներ սեպտեմբերից կվերադառնան հայրենիք և ավելի քան 20 գերատեսչություններ կցնցեն միայն դրական առումով: Հայաստանի համար ռազմավարական և քաղաքական մեծ նշանակություն ունեցող «իԳործ»-ը երկրի պատմության մեջ առաջին նմանատիպ ծրագիրն է»: