Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 18-ին ԼՂՀ համայնքների մեծ մասում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ:
Թեկնածուների ինքնաառաջադրման փաստաթղթերը կընդունվեն օգոստոսի 19-24-ը: Իսկ օգոստոսի 24-ից մինչեւ օգոստոսի 29-ը կկատարվի թեկնածուների գրանցումը. տեղեկանում ենք ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։
Վերոնշյալ համայնքների շարքում է նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտը, որտեղ անցկացվող ընտրություններից գոնե մի քանի ամիս առաջ հստակ երեւում էր, թե ովքեր կլինեն թեկնածուները, թեեւ նրանցից ոմանք պարզապես առաջադրվում էին որպես այլընտրանքային թեկնածուներ՝ դրանով փորձելով իշխանությունների թեկնածուի ընտրվելը ժողովրդավարական դարձնել։
Իսկ հիմա Ստեփանակերտում լուռ են։ Ոչ ոք չի հայտարարել առաջադրվելու պատրաստակամության մասին։ Որոշ շրջանակներում շրջանառվում է միայն մեկ անուն՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրեն Գրիգորյանի անունը։
Կառաջադրվի՞, արդյոք, ներկայիս քաղաքապետ Վազգեն Միքայելյանը։ Այս հարցով այսօր դիմեցինք պարոն Միքայելյանին, ով նախընտրեց չպատասխանել հարցին, այլ տեղեկացրեց, որ օգոստոսի 8-ին բրիֆինգ կհրավիրի, որի ընթացքում էլ կպատասխանի ինչպես այդ, այնպես էլ այլ հարցերի։