կարևոր
3661 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-01 14:49
Աշխարհ

Զելենսկին երկրորդ անգամ կառաջադրվի նախագահի պաշտոնի համար

Զելենսկին երկրորդ անգամ կառաջադրվի նախագահի պաշտոնի համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը նախագահական հաջորդ ընտրություններին մասնակցելու համար, եթե դրանք անցկացվեն պատերազմի պայմաններում։ Այս մասին Զելենսկին հայտնել է պորտուգալական հանրային RTP հեռուստաընկերությանը հարցազրույցում։

«2024 թվականին, եթե պատերազմը շարունակվի, եթե ընտրություններ անցկացվեն, ես երբեք չեմ լքի իմ պետությունը։ Քանի որ ես Սահմանադրության երաշխավորն եմ, ես ցանկացած պարագայում պաշտպանում եմ այն», - ասել է նա։

2019 թվականի ընտրություններից առաջ Զելենսկին խոստացել էր, որ չի առաջադրվելու երկրորդ ժամկետով պաշտոնավարելու համար։

Սահմանադրության համաձայն՝ Ուկրաինայում հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին 2023 թվականի աշնանը, իսկ նախագահականը՝ 2024 թվականի մարտին, սակայն Ուկրաինայի օրենսդրությունն ու Սահմանադրությունն արգելում են ընտրություններ անցկացնել ռազմական դրության պայմաններում։