Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՄԻՊ պաշտոնում առաջադրումների 2-րդ տասնօրյակն է սկսվել։ Առաջին 10 օրը լրացավ փետրվարի 2-ին, սակայն ԱԺ խմբակցություններից ոչ մեկը՝ օրենքով նախատեսված կարգով, թեկնածու չառաջադրեց։ Հիշեցնենք․ նման լիազորություն ունեն ԱԺ բոլոր խմբակցությունները։ Եվս 10 օր է նախատեսում օրենքը, որ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովին առաջադրվեն նոր թեկնածուներ։ Այժմ ցանկացած մեկը, որն օրենքով համապատասխանում է սույն պաշտոնի չափորոշիչներին, կարող է ինքնառաջադրվել։
Երեկ տեղեկություն կար, որ իշխանությունը բանակցում է քիչ թե շատ հեղինակություն ունեցող իրավաբան-գործիչների հետ, որ «ինքնառաջադրվեն»․ նշվում է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր ու նախկին նախարար Արտակ Զեյնալյանի անունը, որ նա ինքնառաջադրվի որպես անկախ թեկնածու, իսկ ՔՊ-ն պաշտպանի նրա թեկնածությունը։
Երեկ Զեյնալյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ ինքնառաջադրվեք։ «Չգիտեմ, ճիշտն ասած, չէ, չգիտեմ»,- ասաց նա։ Չգիտե՞ք, թե՞ չէ։ «Չգիտեմ, ինձ համար անսպասելի էր․․․»։ Իսկ եթե առաջադրվեք, ՔՊ-ի աջակցությունը կստանա՞ք։ «Եկեք նման մտավարժանք չանենք»։ Տեղեկություն կա, որ այդ պաշտոնում իրեն տեսնում է նաեւ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Նշենք, որ ի սկզբանե իշխանության թեկնածուն սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանն էր, սակայն նրա կենսագրության մեջ ԱԱԾ-ն ինչ-որ բացեր է գտել, եւ որոշել են ձեռնպահ մնալ նրա թեկնածությունը ներկայացնելուց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում