Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանն այսօր հրավիրել է իր վերջին մամուլի ասուլիսը, քանի որ շուտով վայր է դնելու իր լիազորությունները. նրան կփոխարինի սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններում հաղթող ճանաչված թեկնածուն։
Լրագրողներից մեկի հարցին, թե քաղաքապետն ինչո՞վ է զբաղվելու լիազորությունները վայր դնելուց հետո, Վազգեն Միքայելյանն ընդգծեց, որ դա պարզ կլինի կարճատեւ արձակուրդից հետո։
Իսկ ի պատասխան yerkir.am-ի հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են նրան ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնում նշանակելու լուրերը, եւ նման առաջարկ քաղաքապետը ստացե՞լ է, Վազգեն Միքայելյանը ասաց, որ արդեն 2 տարի է` լուրեր են պտտվում, թե իրեն տարբեր գերատեսչություններում պաշտոններ են տալիս։ «Բայց պետք է ասեմ, որ նման առաջարկություն ես չեմ ստացել»,-ընդգծեց նա։
Սովորաբար Ստեփանակերտում շրջանառվող լուրերի մեծ մասը հետագայում իրականություն է դառնում։ Այն, որ քաղաքապետին նոր պաշտոն, այնուամենայնիվ, կտան, ենթադրվում է՝ հաշվի առնելով երկրի նախագահի հետ նրա բարեկամական կապը եւ Ղարաբաղում ձեւավորված «կադրային փոխատեղումների» ավանդույթը: Այստեղ ոչ մի պաշտոնյա «դրսում չի մնում»՝ անկախ նրանից, թե ինչի համար է ազատվում պաշտոնից։