|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերից Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն անձամբ է ղեկավարում իր երկրի դեմ ուղղված հատուկ գործողությունները:
Նա պնդում է, որ «բազմիցս լսել ու տեսել է, թե ինչպես է ռուսաստանցի վարչապետը, տեղին է ասել` Անվտանգության դաշնային բյուրոյի պահեստի փոխգնդապետը, անձամբ ծրագրում հետախուզական գործողությունները», ընդ որում` այնքան մանրամասնորեն, որ նույնիսկ գիտի կատարողների ազգանունները:
«Ենթադրենք, հիշում եմ, թե ինչպես էր զանգահարել ինձ Բաթումի հարցով եւ նշում էր փողոցների, խաչմերուկների ճշգրիտ տեղերը, այնտեղ շարժվող բոլոր սպաների ազգանունները: Նա մեծ հաճույք է ստանում այն բանից, որն ինքն է դա ծրագրում: Եվ եթե ներկայումս այդ խաղերի գլխավոր դաշտ կա, դա մենք ենք»,- ասել է Սահակաշվիլին:
Ինչ վերաբերում է իր անձնական լուսանկարչին, որը մեղադրվում է հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեջ, Վրաստանի նախագահը նշել է, որ դրանից շատ է հուզվել, «բայց իմ անձնական զգացմունքներն այստեղ երկրորդ պլանում են»:
Նրա կարծիքով` ռուսական հատուկ ծառայությունները Վրաստանի համար «հյուսիսաֆրիկյան սցենար» էին նախապատրաստել: