Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, մեկնաբանելով իր ձերբակալության մասին երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը, հայտարարել է , որ վարչապետին իրեն ձերբակալել հանձնարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և դրա համար Իվանիշվիլիին 2 միլիարդ դոլար է վճարել. հաղորդում է Грузия Online-ը:
«Դա Վլադիմիր Պուտինի պատվերն է, և դրա համար 2 մլրդ դոլար է վճարվել: Մենք շատ լավ գիտենք այդ մասին: Ոչ ոք դա չի հերքել: Սակայն չեմ կարծում եմ , որ Վրաստանն այն երկիրն է, որը XXI դարում պետք է կատարի որևէ նվաճողի կեղտոտ պատվերները»,- ասել է նա:
Այսօր ԶԼՄ-ների և ռադիոկայանների գլխավոր խմբագիրների հետ կայացած հանդիպման ժամանակ Իվանիշվիլին հայտարարել էր, որ որևէ մեկին ոչնչացնելու ցանկություն չունի, չի ցանկանում, որ Սահակաշվիլին հայտնվի բանտում, սակայն հասարակությունը պետք է հավատա, որ բոլոր հարցերը կլուծվեն: