Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Регнум-ում հրապարակած հոդվածում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցներին, որոնք կայացել են օրերս:
Հիշեցնենք, որ թե’ Փաշինյանը, թե’ Ալիևը զրույցի ընթացքում ներկայացրել են Վիեննայում մարտի 29-ին կայացած հանդիպման մանրամասները:
«Դա ցույց է տալիս, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը նոր փուլ է մտնում` Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ»,- գրում է Տարասովը:
Նա հիշեցնում է, որ հենց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությամբ հաջողվեց կանգնեցնել էսկալացիան Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլի սկզբին: «Հենց Պուտինը միջնորդի դերում հանդես եկավ Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների ժամանակ: Ե’վ առաջին, ե’վ երկրորդ դեպքում ԵԱՀԿ-ն գործից հեռու էր»,- նշում է Տարասովը:
Ըստ նրա` Բաքուն և Երևանը դիտարկում են Ռուսաստանին` որպես ամենամոտ միջնորդի, որը բավականաչափ քաղաքական կամք ունի, որպեսզի փոխի ստատուս քվոն և կյանքի կոչի խաղաղասիրական նախաձեռնությունները: Քաղաքագետը նշում է, որ նման իրավիճակ գոյություն ուներ նաև անցյալում, սակայն Մոսկվայի ներկայիս ակտիվացումը, հնարավոր է, կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, և ցանկություն կա լուրջ առաջխաղացման հասնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում:
«Այդ իսկ պատճառով Պուտինը Փաշինյանին ու Ալիևին դրդում է երկխոսության` փոխզիջման հասնելու համար: Ի՞նչ ձևաչափով դրան կհաջողվի հասնել` ԵԱՀԿ ՄԽ միջնորդությա՞մբ, թե՞ Փաշինյան-Ալիև երկխոսության, դեռ սկզբունքային նշանակություն չունի»,- գրում է Տարասովը: