|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում սկանդալային ելույթ է ունեցել, որում խիստ քննադության է արժանացրել Ռուսաստանին, ինչպես նաև երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինին:
Իր ելույթում Սահակաշվիլին հիշատակել է նաև Ղարաբաղյան հարցը: Նա, մասնավորապես, ասել է. «ԽՍՀՄ նախկին ուժեղ պետությունները՝ Հայաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Ռուսաստանին ձեռնտու չեն: Դուք կարծում եք, թե Վլադիմիր Պուտինն ուզո՞ւմ է, որ Հայաստանը հաղթանակ տանի Ադրբեջանի նկատմամբ: Ո՛չ: Դա Հայաստանին չափազանց ուժեղ և պոտենցիալ առումով չափազանց անկախ կդարձներ»:
Սահակաշվիլիի խոսքով՝ Մոսկվան չի ցանկանում նաև, որպեսզի Բաքուն հաղթանակ տանի Երևանի նկատմամբ: Ըստ նրա՝ Մոսկվայի միակ նպատակը հակամարտությունն է, որը տվյալ պետություններին կախյալ վիճակում է պահում և զրկում եվրաինտեգրման հնարավորությունից: