|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Վրաստանի իշխանություններն Իվանիշվիլու ուղղորդմամբ չեն ուզում Վրաստանը դարձնել Արևմուտք–Ռուսաստան բախման թատերաբեմ՝ երկրորդ Ուկրաինա։ Չեն ուզում դառնալ հակառուսական մանրադրամ և բուֆերային գոտի (ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը Հայաստանը դարձրել է հակառուսականության դրոշակակիրը Հարավային Կովկասում)։
Դա է պատճառը, որը Վրաստանում ներքաղաքական բախումները սրվել են ու տեղափոխվել փողոց։ Իվանիշվիլին Սահակաշվիլի չի դառնում, ինչը զայրացնում է Արևմուտքին։
Իշխանության և ընդդիմության բախման ֆորմալ առիթը օտարերկրյա գործակալների մասին օրինագիծն է։ Թե ինչով կավարտվի այս բախումը, դժվար է ասել։
Մինչև այժմ Վրաստանին հաջողվել էր չհայտնվել աշխարհաքաղաքական բախման կիզակետում։ Հետաքրքիր է, 2008-ի դասերը մինչև վերջ սերտե՞լ է վրաց ժողովուրդը, թե՞ ոչ։ Հայաստանի վատ օրինակը բոլորի աչքի առաջ է»։