|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Դեռեւս 2010 թվականից սկսած` պետբյուջեի միջոցներից Շիրակի մարզի 92 համայնքի` 20 հազար հեկտար վարելահողի համար տրամադրվել է մկնանման կրծողների դեմ նախատեսված թունանյութ:
Ինչպես «Երկիր»-ին հայտնեցին Շիրակի մարզից, նույնքան թունանյութ հատկացվել է նաեւ այս գարնանը:
Շիրակի մարզի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի խոսքերով` թույնը գրեթե ամբողջությամբ բավարարել է հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններին:
Հիշեցնենք, որ դաշտային մկներն ու մկնանման այլ կրծողները հիմնականում վնասում են թե' հացահատիկային մշակաբույսերի եւ թե' այլ բուսատեսակների ցանքատարածքներ: