Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արարատյան դաշտավայրում ծիրանի բերքահավաք է: Պտղագործներն ասում են, որ այս տարվա ընդհանուր բերքի միայն 10 տոկոսն է պահպանվել, որն էլ իր որակական հատկանիշներով հարմար է միայն մթերման համար:
Մինչ իշխանական քարոզչամեքենան հայտարարում է, թե այս տարի ջեմի ծիրանի 1 կիլոգրամը կմթերվի 100 դրամով, Արմավիրի մարզի մի շարք համայնքների այգիներից հավաքված ծիրանը մարզի վերամշակվող ձեռնարկությունները գնում են 70 դրամով:
Ինչպես «Երկիր»-ին հայտնեցին Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների հողագործները, պետությունից, որպես վնասի փոխհատուցում, օգնություն են ստացել մի քանի կիլոգրամ լոբու, վարունգի եւ գազարի սերմեր: Սակայն նրանք պետությունից ակնկալում են օգնություն ոչ թե սերմերի տեսքով, այլ ֆինանսական աջակցության, օրինակ` հողի կամ էլ ոռոգման ջրի վարձավճարների փոխհատուցման տեսքով: