|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Նիկոլ Փաշինյանն այսօր ևս մեկ անգամ հայտարարեց, որ Արցախը մեր վզին կապված թոկ էր, որից ինքն ազատվեց»: ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ նշելով․«Բայց մի թե՞ հիմա էլ չկա այն գիտակցումը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո Ադրբեջանը չի կանգնել: Արցախը թոկ չէր մեր վզին, Արցախը մեր հպարտությունն էր, մեր ինքնության մի մասին էր»,- նշեց պատգամավորը:
Աննա Գրիգորյանն անդրադարձավ նաև գերիների խնդրին՝ հուշելով Նիկոլ Փաշինյանին, որ ներկայումս կոնֆլիկտի մեջ գտնվող բոլոր երկրների ղեկավարները, ովքեր օրերս ելույթ են ունեցել ՄԱԿ-ի ամբիոնից, խոսել են գերիների խնդրից, իհարկե, բացի Նիկոլ Փաշինյանից:
Մանրամասն՝ տեսանյութում: