|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սեպտեմբերի 1-ը պարզապես ուսումնական տարվա սկիզբ չէ․ այն գիտելիքի, կրթության և մեր երկրի ապագայի հանդեպ հավատը վերահաստատելու օրն է։
Շնորհավորում եմ մեր աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Ուժեղ պետություն կառուցվում է կրթված, ազատ մտածող և արժանապատիվ քաղաքացիներով։ Եվ որքան էլ իշխանությունները խոսեն բարեփոխումների ու զարգացման մասին, պետության իրական վերաբերմունքն ապագայի նկատմամբ երևում է դպրոցում, ուսուցչի հանդեպ վերաբերմունքում և կրթության որակի մեջ:
Մեր երեխաներն արժանի են ապրելու մի Հայաստանում, որտեղ հաջողության ճանապարհը որոշվում է ոչ թե կապերով ու հովանավորչությամբ, այլ գիտելիքով, աշխատանքով և կարողություններով։
Շնորհավոր Սեպտեմբերի 1
Արժանապատիվ Խաղաղություն մեր երկրին, իսկ մեր երեխաներին՝ գիտելիքով ու հաղթանակներով լի ճանապարհ»։