|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ եւ էքսպանսիոնիստական հայտարարությունները այլեւս ոչ մի պատրանք չեն թողնում ՄԽ հեղինակության, գործունակության եւ Բաքվի իրական մտադրությունների վերաբերյալ, նաեւ հայկական կողմին ազատում են կաշկանդող որեւէ հանգամանքից` սկսելու ազատագրված տարածքների վերաբնակեցման գործընթացը. ասվում է «Ժառանգություն» կուսակցության` այսօր տարածած հաղորդագրության մեջ:
Կուսակցությունը կոչ է անում Արցախի եւ Հայաստանի իշխանություններին` անմիջապես ձեռնամուխ լինել Արցախի ազատագրված եւ նրան վերամիավորված տարածքների զանգվածային վերաբնակեցման գործընթացին` առաջարկելով բարենպաստ պայմաններ ստեղծել հատկապես Ադրբեջանից մազապուրծ փախստականների համար, ովքեր չկարողանալով ապրուստի միջոցներ վաստակել, լքում են Հայաստանը:
Ընդ որում, ըստ «Ժառանգության», անհրաժեշտ է տարեկան առնվազն 10 հազար մարդ վերաբնակեցնել:
«Այսօրինակ գործողությունները, որոնք չեն խախտում հայկական կողմերի ստանձնած որեւէ գրավոր պարտավորություն, լավագույն միջոց են տարածաշրջանում Բաքվի կողմից լարվածության սրմանը միտված քայլերը չեզոքացնելու համար»,- ասվում, է հայտարարության մեջ: