Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առանց պատերազմ հրահրելու այսօր գոյություն ունի լրջագույն այլընտրանք նրան, ինչ արվում է այսօր ՀՀ իշխանությունների կողմից. այն, ինչ այսօր արվում է Հայաստանի իշխանությունների կողմից, կարող է բերել պատերազմի: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ facebook-ի իր էջում:
«Այն լուծումը, որ այսօր սեղանի վրա կա, որն ամրագրվում է ամեն մի հանդիպման ժամանակ, անիտաեսական է: Դրանով Արցախը լուծարվում է Ադրբեջանի մեջ, գոյություն չի ունենալու: Հայաստանից տրվում են անկլավներ՝ տարածքներ, որոնք էապես ազդելու են մեր անվտանգության վրա։ 85-100 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են այդ տարածքներում, սրանք լրջագույն խնդիրներ են։
Փաստորեն, Արցախն իր բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ, իսկ 100 000 ադրբեջանցի, որոնք գալու են Հայաստան, նրանք ոչ թե լուծարվելու են մեր մեջ, այլ, հավանաբար, նրանք լուծարելու են այդ շրջանների հայ բնակչությանն իրենց մեջ։ Սա բոլորովին այլ խնդիր է, 44-օրյա պատերազմից հետո հապճեպ գնալ նման լուծման, հավատացեք, սա նոր հակամարտության դուռ է բացելու»,- ասում է նա։
Նա պնդում է՝ այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, իրատեսական չէ. «Դա կարող է բերել պատերազմի, որովհետեւ, երբ դու անընդհատ պնդում ես, որ պատրաստ ես դա անելու, բայց մյուս կողմից դա անիրատեսական է, դա անելը հեշտ չի, դա ձգձգվելու է, ուշանալու է, բայց Ադրբեջանը չի համբերելու, որովհետեւ դու խոստացել ես: Սա է բերելու պատերազմի, ոչ թե այլընտրանք առաջարկելը:
44-օրյա պատերազմի պատճառներից մեկն այն էր, որ դուք անիրատեսական ակնկալիքներ առաջացրեցիք հակառակորդի մոտ, իսկ երբ դա տեղի չունեցավ, նրանք ստիպված էին գնալ պատերազմի ու այս պարագայում միջնորդները ոչինչ չեն կարող անել»,- նշում է Օսկանյանը։
Նա կրկին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց լռել, կամ՝ հրաժարական տալ. «Այս հարցը մոտ չի հանգուցալուծմանը, այլընտրանքներ կան: Հավատացեք, առանց պատերազմ հրահրելու մենք կարող ենք այն, ինչ նկարագրեցի, հանել բանակցային սեղանից, փոխել բանակցությունների նարատիվը: Դա հնարավոր է անել»,-ընդգծեց նա: