կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-06 15:15
Առանց Կատեգորիա

Ցավալի է, որ արտագաղթի միտումները մեծանում են

Ցավալի է, որ արտագաղթի միտումները մեծանում են

Ցավալի է, որ կան արտագաղթի միտումներ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` արտագաղթի ակտիվացումը պայմանավորելով հիմնականում սոցիալ-տնտեսական բարդություններով:

«Ես այն կարծիքին եմ, որ հատկապես ռուսական տարածք մեկնող մեր հայրենակիցները ժամանակավոր աշխատանքային միգրանտներ են, որոնք ոչ թե գնում եմ հավերժ, այլ գնում են աշխատանք փնտրելու եւ իրենց ընտանիքներն այստեղ պահելու նպատակով»,- նշեց նախարարը: Նա նշեց, որ ամեն ջանք գործադրվում է` ակտիվացնելու ներդրումային քաղաքականությունը, հատկապես` սփյուռքահայերի կողմից:

«Նրանք, ովքեր դրսում բարձր խոսում են դրա մասին, ճիշտ կլինի, որ կոնկրետ գործերով օգնեն, որպեսզի այստեղ աշխատատեղեր լինեն»,- առաջարկեց նախարարը` ընդգծելով, որ իրենց խնդիրը ներգաղթի կազմակերպումը, քարոզչությունն ու ակտիվացումն է: «Այստեղ նման միտումներ կան, որ Հայաստան գալիս են մշտական բնակչության համար»,- գոհունակությամբ նշեց նա: