Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ամենազանազան կազմակերպություններ կարող են տալ ամենատարբեր գնահատականները, բայց դրանք դեռեւս չեն արտացոլում իրական վիճակը. ԵՐԿԻՐ-ի խնդրանքով մեկնաբանելով Forbes-ի հրապարակած վարկանիշային աղյուսակը, ըստ որի` Հայաստանը 2011թ. աշխարհի վատ տնտեսություն ունեցող երկրներից երկրորդն է, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Միայն այն հանգամանքը, որ ասվում է, թե Հայաստանը, որպես վատագույն տնտեսություն ունեցող երկիր, երկրորդ տեղն է գրավում, խոսում է հենց այդ մասին: Բացառված է, որ այդպես լինի, ոչ թե նրա համար, որ մենք հոյակապ երկիր ենք, այլ պարզապես կան բազմաթիվ երկրներ, որոնք ե'ւ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի տեսակետից, ե'ւ, ընդհանրապես, ապրելակերպի տեսանկյունից, գտնվում են շատ ավելի ծանր ու վատ վիճակում, քան Հայաստանը: Այդ ո՞նց Հայաստանը դարձավ երկրորդը»,- նշեց պատգամավորը:
Բոստանջյանը չբացառեց, որ մեզ մոտ դեռեւս որոշակի առումով չկայացածություն կա, որի պարագայում հնարավոր է, որ նման վիճակ ստեղծվի: «Բայց, բոլոր դեպքերում, մենք ինքներս այն մարդիկ ենք, որ ապրում ենք այս երկրում, եւ չեմ կարծում, որ եթե Հայաստանի վիճակն այդքան ծանր լիներ, մենք կշարունակեինք այստեղ ապրել»,- հավելեց նա:
Նշենք, որ ըստ Forbes պարբերականի, 2011թ. աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկիրը Մադագասկարն է, երկրորդ տեղում հայտնվել է Հայաստանը, երրորդում՝ Գվինեան։ Աղյուսակը կազմվել է՝ հաշվի առնելով վերջին երեք տարիների ՀՆԱ-ի և գնաճի վիճակագրությունը, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն և այդ երկրների առևտրային հաշվեկշիռը։