կարևոր
532 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-24 14:45
Հասարակություն

Անհնար է չամաչել, որ այդ անձը դեռևս ներկայացնում է Հայաստանը. Թանդիլյանը՝ Փաշինյանի մասին

«Որտե՞ղ է սահմանազատման-սահմանագծման գործընթացը, ե՞րբ ավարտվեց․ երբ որ իրենք տվեցին չորս հայկական գյուղերը ու այդտեղ ավարտվեց։ Ինչո՞ւ Տավուշում, որովհետեւ բարենպաստ դիրքեր ունեինք Տավուշում։ Գործընթացը պիտի գնա եւ այն պետք է շարունակվի։ Շարունակվո՞ւմ է արդյոք։ Ջերմուկից դո՞ւրս են եկել ադրբեջանական զորքերը, Հայաստանի սուվերեն տարածքից, այդ սահմանազատման արդյունքում»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ հպարտության պատ են դրել իշխանությունները, նա արձագանքեց․ «Ճաքած պատը, ճաքած պատի մոտ իրենց ամենաապահով տեղն է լինելու այսօր»։

Հիշեցնենք, իր ուղերձում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սահմանազատված եւ սահմանագծված Հայաստանում մենք պետք է վերապրենք Հայոց եղեռնը։

«Մեկ բան է հարեւանների հետ ունենալ բարի դրացիական հարաբերություններ, այլ բան՝ փորձել բաները, որոնք որ տեղի են ունեցել, ցույց տալ, որ տեղի չեն ունեցել ու նրա համար, որ բարեհաճ լինես ագրեսորի հանդեպ։ Դա նորմալ վարքագիծ չէ, անարժանապատիվ է եւ հենց այդ պատճառով է ձախողվում խաղաղության համաձայնագիրը»,- կարծում է Մանե Թանդիլյանը։

Մանրամասն՝ տեսանյութում