կարևոր
4759 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-11 10:33
Քաղաքական

Թիկնազորով, թքոտելով, թքելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել իրենց իրավունքից. Գեղամ Մանուկյան

ԱԺ այսօրվա նիստի առաջին երկու հարցերը խիստ փոխկապակցված են վերջին օրերին Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած հարցերի հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Մի կողմից արդեն ամիսներ շարունակ ՄԻՊ-ի թափուր պաշտոնի համար քաղաքական մեծամասնությունը առաջադրել է նոր թեկնածու այդպես էլ չպատճառաբանելով, թե նախորդ ինչի հրաժարական ներկայացրեց: Մյուս կետով էլ թեկնածուի անմիջական վերադաս գլխավոր դատախազը ներկայացնելու է մեր գործընկեր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու  հարցը:

Հատկանշական է, որ օրակարգը ԱԺ-ին ներկայացնում է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Հանրային զայրույթ առաջացրած նրա անթույլատրելի խայտռակ հանրային պահվածքի մասին ՄԻՊ-ի ներկայիս թեկնածուն խուսափել է լրատվամիջոցներին որեւէ դիրքորոշում ասել՝ նշելով, թե փաստեր չկան: Իրականում կային փաստեր, դրանք բարձրաձայնված էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չարաշահել է իր կարգավիճակը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով  հանրության եւ հայրենիքում ապրող Կարեն Մկրտչյանի  նկատմամբ: Դեռ ավելին, թիկնազորի անդամները կարծելով, թե իրենք ոչ թե ՊՊԾ աշխատողներ են, այլ ախռաննիկներ,  բռնություն էին գործադրել:

Ու հիմա իշխանության մանիպուլյացիաներից, արդարացումներից հետո Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրում միայն ՀՀ քաղաքացիներից  եւ ոչ թե Կարեն Մկրտչյանից:

Հիշեք, ամեն մի մեր հայրենակցի իրավունքն է իրենց քաղաքական դիրքորոշումը երկրի գլխին հասցված այս բոլոր ավերներից հետո մեղադրելու, քաղաքական գնահատական տալու դավաճանության էլ, հողատվության էլ, հայրենազրկման համա էլ: Քաղաքական գնահատականին թիկնազորով, թքոտելով, թքելով, բանտարկելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել այդ  իրավունքից»,-ասաց նա: