|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է թմրամիջոցների խոշոր խմբաքանակի արտահանման փորձ:
Ինչպես հայտնում են ԱԱԾ-ից, «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր արտասահմանյան երկրից ՀՀ ներմուծած և Դանիա ու Հոլանդիա հետագա արտահանման ենթակա կենցաղային սարքավորումների զննման արդյունքում դրանց մեջ հարմարեցված հատուկ թաքստոցներում հայտնաբերվել է 90 կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրանյութ:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: