Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կազանում ընթացած բանակցություններում ինչ-որ գաղտնի կետերի քննարկմանը չանդրադառնալու պատճառաբանությամբ «արմատական» ընդդիմության առաջնորդը խուսափեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին իր հստակ մոտեցումն արտահայտելուց՝ կրկնելով միայն դեռևս իր իշխանության տարիներին որդեգրած բանաձևը՝ «մեզ համար ընդունելի կլինի այն լուծումը, որն ընդունելի է Ղարաբաղի ժողովրդի համար»:
Առաջին հայացքից կարգավորման գործընթացում, որպես վճռորոշ գործոն, Արցախի ժողովրդի կամքի նման կարևորումը իրականում կրկնությունն է այն մոտեցման, որն ուներ առաջին նախագահը մինչև իր պաշտոնանկությունը, և որն էլ դարձավ այդ պաշտոնանկության հիմնական պատճառը. ամբողջ պատասխանատվությունը գցելով ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի վրա, փաստորեն, կոնցեպտուալ առումով, Հայաստանի իշխանությունը ոչ միայն կլվանա ձեռքերը, ստեղծելով ազգային շահերի միասնական գիտակցության կորստի վտանգ, այլև միջազգային հանրության ճնշման հիմնական թիրախ կմատնանշի հենց Արցախի ժողովրդին:
Իսկ Հայաստանի բոլոր խնդիրների չլուծվածության, ինչպես նաև Սերգոների վատ ապրելու պատճառն էլ արդեն ակնհայտ կլինի՝ ղարաբաղցիների համառությունը:
Իսկ թե ինչ է կոչվում հաղթանակած ժողովրդի մեջ երկպառակություն սերմանելը, վերջին հազարամյակում մեր մեծագույն ձեռքբերումը պահպանելու պատասխանատվությունը միայն մի հատվածի վրա դնելն ու նրան այդ պայքարում չաջակցելը, կարծում ենք, բոլորին է հայտնի: