Փոխարժեքներ
01 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Բանից պարզվում է` Հայաստանի իշխանություններն ընդհանրապես չեն քննարկում ռազմական նշանակության օգտակար հանածոների հանքավայրերը պետությանը հանձնելու հարցը, որովհետև չեն կարողանում սահմանել, թե որ հանածոներն են «ռազմավարական նշանակություն ունեցող»:
Համաձայնեք` ավելի տխմար արդարացում հնարավոր չէ պատկերացնել: Այս իշխանությունները կարողանում են «հստակ չափորոշիչներ» սահմանել, թե որն է «հեստապարը», հանդիսատեսի մարմնի որ մասը քանի սանտիմետր հեռավորության վրա պիտի գտնվի ստրիպտիզ ցուցադրողից, պարուհու մարմնի որ մասը քանի վայրկյան պիտի ցուցադրվի և այլն, բայց դժվարանում են սահմանել, որ, ասենք, ոսկու և մոլիբդենի հանքավայրերը ռազմավարական նշանակություն ունեն, իսկ ավազի հանքավայրերը` ոչ:
Ամբողջ խնդիրը այն է, սակայն, որ իշխանությունների այս «տկարամտությունը» կոնկրետ եկամուտներ է բերում օֆշորային գոտիներում գրանցված կոնկրետ ընկերությունների, և այդ եկամուտները կազմում են տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար: Համաձայնեք` հանուն այդպիսի եկամուտների արժե բթամիտ ձևանալ: