|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
24News-ը գրում է․ «24News-ի խմբագրությանը հասանելի է դարձել մի փաստաթուղթ, որով Ռազմական ոստիկանությունը «օպերատիվ-հետախուզական» օրենքի շրջանակներում հետաքրքրվում է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանով: Այս հարցումն ուղարկվել է բժշկական բազմաթիվ կենտրոնների, անգամ մանկական ատամնաբուժարանների, որոնցից մեկն էլ հասանելի է դարձել մեզ: Բնականաբար, «ոչ քաղաքական հետապնդման» շրջանակներում ՌՈ-ն փորձում է հասկանալ, թե արդյո՞ք Կարապետյանը բուժվել է իրենց մոտ, եթե բուժվել է, ապա երբ և ինչ խնդրից:
Հ.Գ. Իհարկե, պետք է առաջնորդվել այն կանխավարկածով, որ ՀՀ ՊՆ ՌՈ-ն ուղղակի շատ անհանգիստ է Նարեկ Կարապետյանի առողջությամբ»:
