Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ Regnum-ը, վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, գրել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ադրբեջանին առնչվող երկու հարց է ներառել 66-րդ նստաշրջանի օրակարգում: Օրակարգային հարցերի թվում դրանք ստացել են 35-րդ և 36-րդ համարները և ունեն հետևյալ վերնագրերը` «ՎՈՒԱՄ-ի տարածքի ձգձգվող հակամարտությունները և դրանց ազդեցությունը միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման վրա» և «Ադրբեջանի «օկուպացված» տարածքների դրության մասին»:
Այս հարցերը վերստին ներկայացվել են կազմակերպության քննարկմանը, քանի որ դրանք 65-րդ նստաշրջանի ժամանակ չէին դրվել քվեարկության: Փաստաթղթերը պատրաստվել են ՎՈՒԱՄ-ի կողմից և առաջին անգամ ներառվել ՄԱԿ-ի ԳԱ 63-րդ նստաշրջանի օրակարգում:
ՄԱԿ-ի ԳԱ 66-րդ նստաշրջանը տեղի է ունենալու 2011թ. սեպտեմբերի 14-ին: