կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-08 10:22
Հասարակություն

Օրակարգում՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Օրակարգում՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկյացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք առնչվում են կրթության և գիտության ոլորտի հետ: ԿԳ նախարարը UNDP-ի ներկայացուցիչներին ներկայացրել է կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք նախատեսված են Կրթության զարգացման պետական ծրագրով:

ԿԳ նախարարը, շեշտելով, որ կառուցվածքային բարեփոխումների հիմնական գործընթացն արդեն ավարտված է, նշել է, որ առաջիկայում կարևորվում է կրթության բովանդակության և կառավարման համակարգի բարելավումը: ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ կրթության համակարգի առաքելությունը ոչ  միայն գիտելիքների փոխանցումն է, այլ նաև արժեքների հաղորդումն ու ձևավորումը:  Այս համատեքստում, հաշվի առնելով, որ տարածաշրջանն ունի ընդհանուր շուկա, Լևոն Մկրտչյանն առաջարկ  է ներկայացրել  հեռանկարային ծրագրերում քնարկել տարածաշրջանի բոլոր երկրներում կրթական միասնական չափանիշներով առաջնորդվելու հարցը՝ շեշտելով, որ ՄԱԿ-ն այս հարցում կարող է ցուցաբերել կարևոր աջակցություն:  

Իր հերթին  Դմիտրի Մարիյասը նշել է, որ  կրթությունը կարևոր օղակ է՝ մնացած ոլորտների հետ համագործակցելու համար, և իրենց  կողմից իրականացվող բոլոր ծրագրերն առնչվում են կրթության համակարգին: Նա նաև  պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք աշխատանքային հարցեր: