|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Ոչ իշխանական եռյակի ուժերից մեկի ներկայացուցիչը, ով ցանկացել է գաղտնի մնալ, երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե Եռյակի համար լրջագույն փորձություն են դառնալու նաև Եվրասիական տնտեսական միության հետ կապված հարցերը:
Ինչպես հայտնի է «Ժառանգությունն» ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ ընդգծված հակառակորդներ են, իսկ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն առնվազն դեմ չեն արտահայտվում:
Չի բացառվում, որ առաջիկա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ-ի վերաբերյալ կտրուկ տեսակետներ արտահայտի, ինչն անհանգստացնում է մյուս երկու գործընկերներին:
Չնայած սրան, մեր տեղեկություններով, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն առայժմ խուսափում են Եռյակի հանդիպումներում այս հարցը շոշափելուց: Այնուամենայնիվ պետք է նշել, որ այս խնդիրը «Ժառանգության» ներսում էլ միանշանակ ընկալում չունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: