Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Շատ կարևորում էինք, որ գրքի առաջին շնորհանդեսը լինի Արցախում և լինի հենց այսօր՝ դեկտեմբերի 10-ին։ Այս մասին «Ճոճանակ» գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց գրքի հեղինակը՝ վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ իր շնորհակալությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր գրքի ստեղծման գործում իրենց ներդրումն են ունեցել։
«Ես հեռուստատեսությամբ տարիներ շարունակ հնարավորություն ունեցել եմ իմ խոսքը հանրությանը հասցնելու։ Բայց գիրքը մի յուրահատկություն ունի՝ այն միշտ քո ձեռքի տակ կարող է լինել, ավելին՝ այն կարող ես փոխանցել սերունդներին։
Ես չունեմ պատկերացում, որ սա միակ հնարավոր ձեռնարկն է, ավելին՝ ես շատ կարևորում եմ, որ ղարաբաբաղյան հակամարտության բոլոր ասպեկտների մասին հնարավորինս շատ նյութ լինի, որ մենք իրոք դա սերունդներին տալու հնարավորություն ունենանք, որովհետև, վերջիվերջո, սա ամենօրյա պայքարը է, և ես չեմ կարծում, որ այդ պայքարի ավարտը մոտ է։ Դա պայքար է՝ որտեղ յուրաքանչյուրն իր տեղում պիտի լինի, յուրաքանչյուրն իր ճակատում։
Գիրքը նվիրված է մեր հայրենակիցներին, ովքեր ամենաթանկն են տվել այս պայքարում՝ իրենց կյանքը․․․ Խոնարհումս նրանց հիշատակի առաջ։ Միաժամանակ, պայքարի ճակատը միայն ռազմականը չի, և գիրքը նվիրվում է նաև բոլոր ճակատներում իրենց պայքարը մղածներին, իրոք պայքար մղածներին, հոգով պայքարածներին ու պայքարողներին։ Գիրքն ունի նաև անձնավորած հատված՝ նվիրված իմ ընտանիքի հեռացած անդամներին։
Ուզում եմ կարդաք, գտնեք դրա համար ժամանակ, և հետադարձ կապով նաև ձեր դիտարկումներն ու հարցերը բարձրաձայնեք։
Ես և պարոն Հակոբյանը շատ կարևորել ենք նաև ինստիտուցիոնալ էլեմենտը, այն, որ գիրքն հենց այսօրվանից հասանելի լինի Արցախի մի շարք հաստատություններում։ Արցախի հինգ գրադարաններին գրքի մեկական օրինակ կփոխանցվի։ Արցախի պետական համալսարանի գրադարանին արդեն փոխանցել ենք, կփոխանցվի նաև Մեսրոպ Մաշտոց համալսարանին։ Գիրքը հասանելի կլինի նաև Արցախի ԱԺ և ԱԳՆ գրադարաններում։
Իհարկե, կլինի նաև շնորհանդես Երևանում, բայց մեզ համար կարևոր էր, որ առաջին անգամ գիրքը հանրությանը ներկայացվեր հենց այստեղ՝ Ստեփանակերտում և հենց այսօր՝ դեկտեմբերի 10-ին», - նշեց գրքի հեղինակը։