|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Փարիզում հունիսի 21-24-ը անցկացված Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովի 18-րդ նստաշրջանի ընթացքում բոլոր պատվիրակների կողմից միաձայն ընդունվել է Հայաստանի պատվիրակության ներկայացրած «Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ» բանաձեւը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանը:
Բանաձեւը կոչ է անում ճանաչել Օսմանյան Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանությունները, միաժամանակ դատապարտում է ժամանակակից Թուրքիային` այդ հանցագործությունը մինչ օրս ժխտելու համար: