Չիլիի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև է ընդունել
Չիլիի խորհրդարանը րոպեներ առաջ Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև է ընդունել։
Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ այդ երկրի Սենատը ցեղասպանությունը ճանաչել էր դեռևս 2007-ին։