|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մարտի 18-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբերտ Դոլտը, Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալատաուն, Ֆրենք Փալոնը և 40 այլ կոնգրեսականներ ներկայացրել են «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության բանաձեւ»-ը, որում կոչ են անում նախագահին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. տեղեկացնում է Asbarez-ը՝ վկայակոչելով «Հորիզոն»-ը:
Բանաձևի նպատակն է նաեւ Հայոց ցեղասպանությանը նվիրված արդար եւ ամբողջական միջազգային արխիվ ստեղծել։
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր վարիչ Արամ Համբարյանը ողջունել է բանաձեւի մշակումը:
«Աջակցում ենք այս նոր, երկկողմանի մոտեցմանը, որի նպատակն է պահպանել տարածաշրջանի խաղաղությունը, պաշտպանել Հայաստանը եւ կանխել ապագա դաժանություններ: Արդարության վրա հիմնված այս նորարարական մոտեցումը կոչ է Ամերիկային` նոր քաղաքականություն որդեգրել: Այն արտացոլումն է ամերիկյան արժեքների, ինչպես նաեւ՝ ճանաչում, որ մեր ազգային շահերի հետապնդումը կարող է նպաստել Թուրքիայի կողմից ճշմարտության աղավաղման ջանքերի ձախողմանը ու այս Ցեղասպանության հարցի միջազգային կարգավորմանը»,- ասել է նա: